- Վարկառուի (երաշխավորի) անձը հաստատող փաստաթուղթ,,
- Վարկառուի (երաշխավորի) հանրային ծառայությունների համարանիշ**
- Եկամուտը հավաստող փաստաթուղթ,
- Այլ փաստաթղթեր (ըստ պահանջի):
** Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող` օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթը կամ պետական ռեգիստր վարող մարմնի կողմից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու կամ չստանալու վերաբերյալ տրվող տեղեկանքի բնօրինակը:
- Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում և տեղեկացվում է հաճախորդին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացանելուց առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում
- Վարկը տրամադրման դրական որոշման դեպքում վարկը տրամադրվում է հաճախորդին առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում
- Պայմանագրի գործողության ընթացքում վարկային հաշվի քաղվածքը (այս թվում՝ կրկնօրինակը) և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար:
Վարկի տոկոսագումարի հաշվարկման օրինակ.
- Վարկի գումարը - 2,000,000 ՀՀ դրամ
- Վարկի տոկոսադրույքը – 13%
- Վարկի ժամկետը - 60 ամիս
- Միջնորդավճարը - 3%
- Այս օրինակում վարկի ամսական մուծման չափը* կկազմի 45,506 ՀՀ դրամ
- Օրական տոկոսագումարը կկազմի Վարկի գումար(մնացորդ) × Վարկի տոկոսադրույք ÷ 365 = (2,000,000×13%÷365) = 712.33 ՀՀ դրամ
*մարման չափը կարող է տարբերվել` կախված տվյալ ամսվա օրերի քանակից։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ։
Տեղեկացեք մանրամասն.
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տուժանք 0.13%-ի չափով (կիրառվող տույժեր):
Վարկի մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ (ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում)`
- Տույժ/տուգանք,
- Տոկոսագումար,
- Մայր գումար։
Ծրագիրն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Francaise de Development) կողմից 13,8 մլն ԱՄՆ դոլարի չափով ստացված վարկային գծի միջոցով, ինչպես նաև Հարևանության ներդրումային հաստատության կողմից (Neighbourhood Investment Facility) ստացված 0.7 մլն Եվրոի չափով դրամաշնորհի միջոցով։
- Վարկառուն ստանում է վարկի պայմանագրային գումարի 5 կամ 15 տոկոսի, սակայն ոչ ավել քան վարկի ընթացիկ մնացորդի չափով դրամաշնորհ, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը:
- Եթե վարկի գումարի 40%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է հիմնական դասի՝ 5% դրամաշնորհ:
- Եթե վարկի գումարի 70%-ից ավելին օգտագործվում է էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված նյութերի/պարագաների ձեռքբերման նպատակով, սահմանվում է բարձր դասի՝ 15% դրամաշնորհ:
- Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն ոչ ուշ, քան վարկը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում:
- Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ
- Վարկ տրամադրելու դրական որոշման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը,
- Վարկի մերժման գործոններն են՝ վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշները, հաճախորդի վատ վարկային պատմությունը, անհրաժեշտ ապահովվածության անբավարարությունը/բացակայությունը, Բիզնես խորհրդատուի մասնագիտական կարծիքը, վարկային կոմիտեի մասնագիտական կարծիքը:
- Վարկը ձևակերպվում է Բանկի մասնաճյուղերում
Վարկը կարող է մարվել (ամբողջությամբ կամ մասնակի) պայմանագրային ժամկետից շուտ, որի դեպքում, հաճախորդը վճարում է վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը, ինչպես նաև միանվագ տուգանք հետևյալ չափերով.
- առաջին տարվա ընթացքում վաղաժամկետ մարում կատարելու դեպքում` տվյալ պայմանագրային տարվա համար մարման ենթակա վարկի մայր գումարից ավել վճարված գումարի 0.6 տոկոսի չափով,
- երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ մարում կատարելու դեպքում` տվյալ պայմանագրային տարվա համար մարման ենթակա վարկի մայր գումարից ավել վճարված գումարի 0.4 տոկոսի չափով,
- երրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ մարում կատարելու դեպքում` տվյալ պայմանագրային տարվա համար մարման ենթակա վարկի մայր գումարից ավել վճարված գումարի 0.2 տոկոսի չափով, իսկ պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածում վաղաժամկետ մարում կատարելու դեպքում` որևէ տուգանք չի գանձվում:
Ընդ որում, պայմանագրային տարի է համարվում պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածը:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Տեղեկացնում ենք, որ
- եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- 1 օր առաջ հիշեցում է ուղաևվելու առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
- Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Ֆինանսական օգնական

www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: