ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Պատմություն և առաքելություն

Բանկի առաքելությունը

Ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը։

Բանկի հիմնադրումը

Բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում:

Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ հաջողությամբ իրականացրեցին բանկի ստեղծման եռափուլ ծրագիրը.

  • ծրագրի իրականացման առաջին փուլում (1993–1994թթ.) ուսումնասիրվեցին Հայաստանի գյուղատնտեսության ֆինանասավորման հնարավոր տարբերակները, որի արդյունքում առաջարկվեց Եվրոպական կոոպերատիվ բանկի մոդելով գյուղատնտեսական բանկի ստեղծման գաղափարը:
  • 1994թ. սեպտեմբերից մինչև 1995թ. դեկտեմբերն ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցավ ACBA բանկի կառուցվածքային հիմնադրում, որի հիմնական ձեռքբերումը եղավ 60 գյուղացիական փոխօգնության միավորումների ստեղծումը: Գյուղացիական փոխօգնության միավորումներ ստեղծվեցին Հայաստանի չորս մարզերում` Արմավիր (Էջմիածին), Արարատ (Արտաշատ) և Շիրակ (Գյումրի) և Վայոց Ձոր (Եղեգնաձոր):
  • գործառնական հիմնադրումը (1996թ.) նշանավորվեց Բանկի և նրա երեք մասնաճյուղերի ստեղծմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 1996թ. մարտի 29-ին բանկային գործառնությունների իրականացման արտոնագրի տրամադրմամբ:
Ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը:»
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարամցվել է ՝ 03.07.2020 12:57
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am