ACBA ON-LINE
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Մեր մասին

Բանկի առաքելությունը

Ինքնատիպ և նորարար լուծումներով նպաստել հասարակության կայուն զարգացմանը:

Բանկի արժեքները

  • Սոցիալական պատասխանատվություն
  • Հավատարմություն
  • Թափանցիկություն
  • Նորարարություն
  • Հոգատարություն հաճախորդների հանդեպ

Բանկի ձեռքբերումները

  • 1999 թվական: Հիմնադրումից 3 տարի անց Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը (ACBA-AGRICULTURAL COOPERATIVE BANK OF ARMENIA, հետագայում` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ) Հայաստանի բանկերի միության կողմից ճանաչվեց Հայաստանի լավագույն բանկ,
  • 2000 թվական: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը ճանաչվում է պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր: Նույն տարում Բանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ:
  • 2001, 2002 թվականներ: Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը The Banker ամսագրի կողմից ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ,
  • 2003 թվական: ԱԳԲԱ լիզինգի հիմնադրում,
  • 2004 թվական: Բանկը Հայաստանում դառնում է վճարային քարտերի շուկայի առաջատար,
  • 2005 թվական: Բանկն ապահովում է իր գործունեության ընթացքում շահույթի ամենաբարձր ցուցանիշը,
  • 2006 թվական: Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկը վերանվանվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ: The Banker ամսագրի կողմից Բանկը կրկին ճանաչվում է Հայաստանի լավագույն բանկ,
  • 2007 թվական: Fitch վարկանիշային գործակալությունը Բանկին շնորհում է երկարաժամկետ թողարկողի BB վարկանիշ (կայուն հեռանկարով),
  • 2008 թվական: The Financial Times-ի The Banker ամսագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 5-րդ անգամ ճանաչում է Հայաստանի լավագույն բանկ,
  • 2009 թվական: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայաստանյան բանկային համակարգում դառնում է առաջինը` պետական բյուջե մուծած հարկերի ծավալով,
  • 2010 թվական: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում բացառիկ իրավունքով մեկնարկեց American Express Gold քարտերի թողարկումը: Նույն թվականին, Բանկը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ մոտեցավ 100 միլիարդ դրամի վարկային ներդրման սահմանագծին: Նույն տարում Բանկը թողարկեց նաև MasterCard քարտատեսակը,
  • 2011 թվական: ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հետ համատեղ Բանկը թողարկվեց MasterCard UEFA Champions League քարտատեսակը: Նույն թվականին Բանկը բացառիկ իրավունքով թողարկեց American Express համակարգի երկրորդ տեսակի` American Express Blue քարտը,
  • 2012 թվական: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՀՀ բանկային համակարգում դարձավ միակը, որը թողարկեց և սպասարկեց միջազգային միանգամից 3 (American Express, VISA International, MasterCard International) և տեղական 1 (ArCa) վճարահաշվարկային քարտեր,
  • 2013 թվական: ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ընկերության հիմնադրում,
  • 2014 թվական: Բանկը բացառիկ իրավունքով թողարկեց American Express-ի երրորդ տեսակի` American Express Cashback քարտը,
  • 2015 թվական: Բանկը ներդրեց հեռահար բանկային ծառայությունների տրամադրման նոր գործիք ACBA Mobile հավելվածը,
  • 2016 թվական: Բանկի կողմից բացառիկ հիմունքներով թողարկվող American Express Gold և American Express Blue վճարային քարտերը թողարկվեցին չիպային տարբերակով: Գործարկվեց American Express քարտերի նոր ինտերնետային կայքը,
  • 2017 թվական: Գործարկվեց USSD և PIN CHANGE ծառայությունները: USSD-ի շնորհիվ Բանկի քարտապան հաճախորդները հնարավորություն ստացան առանց բանկ այցելելու, sms-ի միջոցով, անհրաժեշտության դեպքում շտապ բլոկավորել քարտը, իսկ PIN CHANGE-ի շնորհիվ քարտապանները ցանկության դեպքում կարող են բանկի բանկոմատի միջոցով փոխել քարտի PIN գաղտնաբառը,
  • 2018 թվական: Fitch վարկանիշային գործակալությունը բանկին շնորհեց ‹‹Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի›› «B+» վարկանիշ` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Նույն թվականին Բանկը մեկնարկեց Ճապոնական միջազգային JCB քարտերի սպասարկումը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը SWIFT վճարահաշվարկային համակարգի, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ և տեղական ArCa քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ է: Բանկը American Express քարտերով վճարումներ իրականացնող բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը VISA International ասոցիացիայից ստացել է լիիրավ Անդամակցության (Principal Membership Licence) և Առևտրի ու Սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ է:

Բանկն ունի 60 մասնաճյուղ, որոնցից 19-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև 185 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Բանկի գործառույթները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՀՀ առաջատար ֆինանսական կառույցներից մեկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային բազմաթիվ ծառայություններ`

  • բանկային հաշիվների բացում և սպասարկում,
  • դրամական միջոցների փոխանցում,
  • արտարժութային գործառնություններ,
  • ցպահանջ և ժամկետային ավանդների ներգրավում,
  • միջազգային առևտրային գործարքների ֆինանսավորում (ակրեդիտիվներ, երաշխիքներ),
  • առևտրային, գյուղատնտեսական, սպառողական, հիփոթեքային վարկերի տրամադրում,
  • միջազգային և տեղական պլաստիկ քարտերի թողարկում և սպասարկում,
  • հաշիվների կառավարում ACBA Online համակարգի և ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով,
  • բրոքերային ծառայությունների մատուցում, ռեեստրի վարում և կորպորատիվ արժեթղթերի պահառություն իրականացում:

Բանկի մասնակիցները

«ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերություն

  • Հանդիսանում է Բանկի միակ նշանակալից մասնակիցը և Բանկի 4,750,000 հատ բաժնետոմսերին (95%) սեփականատերը
  • Գործունեության տեսակը` ընդհանուր առևտրային գործունեություն
  • Գործունեության հիմնական նպատակը՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությունում ունեցած մասնակցության շնորհիվ նպաստել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղացիական միջավայրի և համայնքների բարգավաճմանը, գյուղական շրջաններում և համայնքերում բիզնես միջավայրի աշխուժացմանը և զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

«ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ» պարզ բաժնետիրական ընկերություն

  • Հանդիսանում է Բանկի 250,000 հատ բաժնետոմսերի (5%) սեփականատերը
  • Գործունեության տեսակը` բանկային գործունեություն

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ խումբ ֆինանսական խումբ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28/04/2017թ.-ի թիվ 27 ԾՕՀ Ա որոշմամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն, «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ն և «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն որակվել (ճանաչվել) են որպես ֆինանսական խումբ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՈՒՄԲ» անվանմամբ:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն նշանակվել է որպես «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՄԲԻ» պատասխանատու անձ:

Ֆինանսական խմբի անդամների ուղղակի ու անուղղակի նշանակալից մասնակիցներն են.

«ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

Բանկի ղեկավարները

Բանկի խորհուրդ

Բանկի կառուցվածքը

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարամցվել է ՝ 29.07.2020 16:41
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Հեռ.` (+374 10) 31 88 88
Ֆաքս` (+374 10) 54 34 85
Էլ.-փոստ` acba@acba.am